Գիտաաշխատողների աշխատավարձն էապես կաճի

Գիտաաշխատողների աշխատավարձն էապես կաճի
2025 թվականին կբարձրանան գիտության աշխատակիցների աշխատավարձերը։  
«Ունենք մինչև 300 տոկոսի աճ։ Օրինակ` եթե գլխավոր գիտաշխատողը մինչև հիմա ստանում էր 138 հազար դրամ աշխատավարձ, ապա 2025 թ. հունվարի 1–ից կստանա 552 հազար դրամ։ Սա միայն բազային ֆինանսավորումն է. եթե գիտաշխատողը թեմատիկ, դրամաշնորհային ծրագրերում է, նա նաև այդ ծրագրերից է ստանում հավելավճարներ ու վարձատրություն»,– ԱԺ-ում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ արդյունքում մասնագետներ են մասնավոր հատվածից վերադարձել  գիտության ոլորտ։