2025 թ. ՀՀ 4 քաղաքում փորձնական կգործի 0–2 տարեկանների մսուրի ծառայություն

2025 թվականից նախատեսվում է մանկապարտեզներում 0–2 տարեկան երեխաների մսուրի ծառայությունների փորձնական ծրագիր իրականացնել Երևան, Վանաձոր, Գյումրի և Հրազդան քաղաքների 10 տարբեր նախադպրոցական հաստատություններում։ 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ ծնողների մոտ մեծ հետաքրքրություն է 1 տարեկանից և, որոշ դեպքերում, նաև 6 ամսականից մսուրի ծառայության շահառու դառնալու։
Նրա խոսքով` հիմա իրականցվում են նախապատրաստական աշխատանքներ` տարածքի բարեկարգում, գույքի, խնամքի, սննդի, խնամքի ստանդարտների մշակում։