Ասրյան. Էսկալացիայի վտանգ չկա

Ասրյան. Էսկալացիայի վտանգ չկա

Այս պահի դրությամբ ՀՀ–ում պատերազմի կամ ռազմական էսկալացիայի վտանգ չկա։ Ազգային ժողովում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ասել է, որ  իրադրությունն այս պահին սահմաններում համարվում հարաբերական կայուն է:

ԳՇ պետը հավելեց, որ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ օկուպացված տարածքները պետք է հետ բերել ոչ ռազմական ճանապարհով։

«Սահմանազատման գործընթացով նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում` համապատասխան սահմաններով»,– ասել է նա և վստահություն հայտնել, որ դրան կարելի է հասնել  խաղաղ ճանապարհով: