Վաչե Տերտերյանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ԴեաԼոԳ ծրագրի ներկայացուցիչներին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ԴեաԼոԳ ծրագրի ներկայացուցիչներին։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփուխումների շուրջ համագործակցության կարևորությունը։
Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներից ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն առանձնացրել է ապակենտրոնացման ֆիսկալ մասը, որն էական ազդեցություն պետք է ունենա համայնքների զարգացման հարցում։
Խոսելով իրականացված վարչատարածքային բարեփոխումներից՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ դրանք պետք է հագեցվեն նաև բովանդակային փոփոխություններով։ Բովանդակային փոփոխությունների տեսլականը լիազորությունների ապակենտրոնացման շրջանակում է դիտարկվում, քանի որ տեղական ինքնակառավարման համակարգի նոր կառուցվածքի ստեղծումը նոր բովանդակությամբ այն հագեցնելու հնարավորություն է տալիս։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ծրագրի հետագա ընթացքը։