Ռուբինյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ավելի շուտ դրական հանգրվանի կհասնի, քան հայ-ադրբեջանական

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հնարավոր համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ավելի շուտ դրական հանգրվանի կհասնի, քան հայ-ադրբեջանականը:
«Իհարկե, տեսնում եմ նման հնարավորություն: Ես չեմ ասում, որ այդպես կլինի, անգամ չեմ ասում, որ լավատես եմ կամ լավատես չեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ռուբինյանն աբսուրդ համարեց ընդդիմադիրների պնդումները, թե Հայաստանը գնում է թուրքացման ճանապարհով, եւ Թուրքիայի տնտեսությունը ժամանակի հետկկլանի հայկական տնտեսությունը. «Եթե ընդդիմության հիպոթեզը հետեւյալն է, որ Թուրքիան ուզում է կլանել, վերացնել Հայաստանը, եւ եթե ընդդիմության երկրորդ հիպոթեզը հետեւյալն է, որ եթե Թուրքիան բացի սահմանը, ապա Թուրքիան կկլանի Հայաստանը: Հարց. Ինչո՞ւ Թուրքիան մինչ օրս չի բացել սահմանը»: