ՌԴ նախագահը հայտարարել է Իրանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիր ստորագրելու մասին

ՌԴ նախագահը հայտարարել է Իրանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիր ստորագրելու մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով հանդիսավոր արարողությամբ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի խոսքերն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից։

«Շուտով մենք կկարողանանք ամրապնդել ձեռք բերված արդյունքները Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ նոր մեծ միջազգային համաձայնագրով», - ասել է Վլադիմիր Պուտինը։ 

Նա շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին առանձին այցով Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերն ընդունելու և հանդիսավոր մթնոլորտում այդ փաստաթուղթը և այլ կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար։

Պուտինը հիշեցրել է, որ Թուրքմենստան կատարած իր այցի ընթացքում շատ բովանդակալից և օգտակար զրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։ 

«Գլխավորն այն է, որ հաստատվեց մեր կապերի գլոբալ ամրապնդման փոխադարձ կուրսը, դրանք վերելք են ապրում և իսկապես բարեկամական ու կառուցողական բնույթ ունեն», - նշել է ՌԴ նախագահը։