Հայաստանն այս փուլում չի դիտարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը. Գրիգորյան

Հայաստանի կառավարությունն այս փուլում չի քննարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ոխսքով, ՀՀ–ն կմասնակցի հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին, սակայն այժմ դժվար է գնահատել ԲՐԻԿՍ-ին անդամակցության հեռանկարները:
«ԲՐԻԿՍ - ի շրջանակում կոնսոլիդացիայի շուրջ դեռևս այնքան քննարկումներ պետք է տեղի ունենան, որպեսզի մեզ և ձեզ համար հասկանալի լինի, թե դա ինչ գործընթաց է, կլինի այն, թե չի լինի։ ԲՐԻԿՍ–ը շատ բարդ կոնսոլիդացիա ունի»,– ասել է նա:
Միջոցառմանը կմասնակցեն 33 միջազգային պատվիրակություններ, այդ թվում` ՀՀ վարչապետը: