Ինչքան բեռ և ուղևորահոսք է սպասում Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» գործարկման տարում

Ինչքան բեռ և ուղևորահոսք է սպասում Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» գործարկման տարում

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում հանրապետության տարածքում երկաթուղային հաղորդակցության գործարկման առաջին տարում Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալը կկազմի 4,7 մլն տոննա:Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» շրջանակներում նախատեսում է վերանորոգել և անցկացնել ավելի քան 1,1 հազար կմ ճանապարհ, ինչպես նաև վերականգնել երկաթուղային գծերը։

Գերատեսչությունում նաև նշել են, որ նույն նախագծի շրջանակներում տարածաշրջանի երկրների հետ ուղևորահոսքի կանխատեսվող չափը առաջին տարում կկազմի 300 հազար:

«Ցանկացած սցենարի դեպքում ներքին շուկայի եկամտաբերությունը կլինի դրական8,7 %-ի սահմաններում», - պարզաբանել են գերատեսչությունում:

Նախարարությունում նշել են նաև, որ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում:

Միևնույն ժամանակ, Հայաստանը նախագծի շրջանակներում մտադիր է վերականգնել 50 կմ երկաթուղի, այդ թվում՝ Սյունիքում ՝ 43 կմ, Երասխից մինչև Ադրբեջանի սահման ՝ 1 կմ և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման՝ 6 կմ:

Աղբյուրը՝ SPUTNIK Արմենիա