Ռուբեն Վարդանյանը այլև մասնակցություն չունի ԿամԱԶ-ում

Ռուբեն Վարդանյանը այլև մասնակցություն չունի ԿամԱԶ-ում

«Տրոյկա Դիալոգի» հիմնադիր Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ընկերության մասնակիցների թվից, որը հիշատակվում էր ԿամԱԶ-ի բաժնետերերի շարքում։

 «Коммерсантъ»-ի տվյալներով, նա դուրս է եկել «Ավտոինվեստ» ՍՊԸ կապիտալից, ում բաժնետոմսերի 15 տոկոսի տերն էր: Այդ փաթեթի արժեքը Մոսկվայի բորսայում գնահատվում է 3,11 մլրդ ռուբլի։

Մասնաբաժնի նոր սեփականատեր է նշվում Դմիտրի Արտյակովը՝ԱվտոՎԱԶ-ի նախկին նախագահի եւ Սամարայի նախկին նահանգապետի՝ Վլադիմիր Արտյակովի որդուն, որը ներկայում «Մոդում-Տրանս» երկաթուղային ընկերության փոխտնօրենն է:

«ԿամԱԶ» բաժնետիրական ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։ Այնտեղ նշել են, որ չեն քննարկում բաժնետերերի գործողությունները։