Երևանում առևտրային սուբյեկտների վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել է 288 արձանագրություն

Երևանում առևտրային սուբյեկտների վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել է 288 արձանագրություն
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝  առևտրի և ծառայությունների ոլորտում առևտրային սուբյեկտների, մասնավորապես` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կազմակերպվող գործունեության ընթացքում թույլ տրված վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել է 288 արձանագրություն, որից 180-ը՝ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, իսկ 108-ը՝ վարչական շրջանների կողմից, ընդ որում՝
  • 52-ը Կենտրոն վարչական շրջանի,
  • 3-ը՝ Աջափնյակ վարչական շրջանի,
  • 11-ը՝ Արաբկիր վարչական շրջանի,
  • 8-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի,
  • 25-ը Նոր Նորք վարչական շրջանի,
  • 1-ը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի,
  • 4-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի,
  • 3-ը՝ Ավան վարչական շրջանի
  • 1-ը՝ Էրեբունի վարչական շրջանի կողմից: