Կոտայքի մարզում աշխատանքների մասին՝ համառոտ
Համաձայն ՏԿԵՆ և Կոտայքի մարզպետարանի հրապարակման, մարզում մեկնարկել, ընթանում և ավարտին են մոտենում մի շարք նախագծեր: Մասնավորապես,
- ՀՀ կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով՝ երկու փուլով Բյուրեղավան համայնքում խոշոր ծրագիր է իրականացվում՝ մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և այս պահին ակտիվորեն ընթանում են նաև երկրորդ փուլի աշխատանքները:
Կառուցվել են մոնոլիտե սյուները, հեծանները. երկհարկանի շենքի արտաքին պատերն արդեն պատրաստ են: Անցկացվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, իրականացվում են դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ:
2024 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև շենքի ներքին հարդարման աշխատանքները:
Նոր կառուցվող մարզադպրոցը, համաձայն նախագծի, ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 627.9 մլն դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքի ներդրումը՝ 65% :
- ՀՀ կառավարության 2024 թվականի հաստատված սուբվենցիոն ծրագրով վերանորոգման աշխատանքներ են մեկնարկել Հրազդան քաղաքի թիվ 15 մանկապարտեզում։ Սուբվենցիայի շրջանակում նախատեսվում է կառուցել նոր տանիք, փոխել դռներն ու պատուհանները։
Ծրագրի արժեքը 75,5 մլն. դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 70 % է, իսկ համայնքի ներդրումը՝ 30 %:
Աշխատանքները նոր են մեկնարկել:
- Հրազդան համայնքում այս պահին ընթանում են նաև 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով հաստատված՝ Հրազդան համայնքի տարածքում նոր մայթերի և եզրաքարերի կառուցման,ինչպես նաև Հրազդան քաղաքի Կենտրոն, Մաքրավան, Միկրոշրջան և Հարավային թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման ու Զ. Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքները:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք՝ 35 %/ 65% համաֆինանսավորմամբ:
- ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիաների շրջանակում Կոտայքի մարզի Գառնի համայնքում իրականացվում է երեք ծրագիր՝գազաֆիկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում և խմելու ջրխողովակների անցկացում:
Գազաֆիկացում ծրագրի շրջանակում երկու բնակավայրում ընդհանուր առմամբ կատարվում են 2650 մ երկարությամբ խողովակաշարի անցկացման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը շուրջ 53 մլն. դրամ է, որից 24 մլն. դրամը (35%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 29 մլն. դրամը (65%)` համայնքի ներդրումը: Աշխատանքները սկսվել են 2024 թվականի սկզբից և նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
- 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գառնիում, Գողթում և Գեղադիրում ընթանում են նաև ընդհանուր առմամբ 7500մ երկարութամբ և 6մ լայնությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը շուրջ 723 մլն. դրամ է, որից 253 մլն. դրամը (35%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 470 մլն. դրամը (65%)` համայնքի ներդրումը:
Գառնի գյուղի խմելու ջրի խողովակների անցկացում ծրագրի շրջանակում Գառնիում ընդհանուր առմամբ կատարվում է 5.9 կմ երկարութամբ խողովակների անցկացման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը շուրջ 138 մլն. դրամ է, 55 մլն. դրամը` համայնքի ներդրումը: Աշխատանքները սկսվել են 2024 թվականի սկզբից և պետք է ավարտվեն 2025 թվականի տարեվերջ: