Krisp-ում ձայնից ձայն թարգմանություն անող գործառույթ է ավելացել
Արհեստական բանականության տեխնոլոգիայով իրական ժամանակում ձայնը կողմնակի աղմուկից մաքրող հայկական Krisp ընկերությունը նոր գործառույթ է ներկայացրել, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում ձայնից ձայն թարգմանություններ անել։
Գործառույթը նախատեսված է զանգերի կենտրոնների համար, որտեղ տարբեր լեզուներով զանգեր պետք է սպասարկել։
Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ այսօր միակ լուծումը զանգի մեջ կողմնակի թարգամնիչ ավելացնելն է, ինչը թանկ է և հաճախ պրոբլեմատիկ։ Krisp-ով կարելի է սա անել մեկ կոճակով:
Գործառույթն աշխատում է մոտ 20 լեզուներով։