Հավելյալ 25 մլն դրամ կհատկացվի ՀՀ վարչապետի և նախագահի այցելությունների համար

Հավելյալ 25 մլն դրամ կհատկացվի ՀՀ վարչապետի և նախագահի այցելությունների համար
2024 թ. պետական բյուջեով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ 25 մլն դրամ կհատկացվի պատշաճ կազմակերպելու և ապահովելու ՀՀ վարչապետի և նախագահի՝ առաջիկայում նախատեսվող օտարերկրյա պետություններ այցելությունները:
 ՀՀ կառավարության հիմնավորմամբ, ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի օտարերկյա պետություններ այցերի աճով պայմանավորված աճել է նաև պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակը, որի հետևանքով 2024 թ. ՀՀ պետական բյուջեով գործուղումների գծով նախատեսված գումարները չեն բավականացրել»,– ասված է որոշման մեջ: