Փախստականի վկայականների տրամադրման ժամկետը երկարացվեց

Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար փախստականի վկայականի տրամադրման ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը:
ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն, 070 ծածկագրով վկայականների և անձնագրերի տվյալները, որոնք տրվել են ԼՂ բնակիչներին, վավեր են, եթե Հայաստանի սահմանը հատելիս դրանք ներկայացվում են փախստականի վկայականի հետ միասին:
Փախստականի վկայականների ավտոմատ (առանց նորերի տպագրման) երկարաձգման հնարավորությունը նախատեսվում է թողնել նաև հետագա տարիներին։