Քննարկվել են սեյսմիկ անվտանգությանը վերաբերող հարցեր
«Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարությունը» ծրագիրն է քննարկվել այսօր ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանի, Տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանի և «Սիվիտտա ԷՅԵՄ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ծրագիրը մշակում են Սիվիտտա ԷՅԵՄ ՓԲԸ-ն, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը և RED իտալական ընկերությունը, Ասիական զարգացման բանկի պատվիրակմամբ և Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ՏԿԵ նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության և տվյալների տրամադրման համար, ինչպես նաև ներկայացրել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները, Ծրագրի շրջանակներում առաջնայնություն հանդիսացող ոլորտների համապատասխան ենթակառուցվածքների գծով սեյսմիկ ռիսկի մոդելավորման արդյունքները։
Ծավալվել է ակտիվ քննարկում, ՏԿԵՆ ներկայացուցիչները հարցեր են ուղղել Ծրագրի մանրամասների և առկա խնդիրների վերաբերյալ: