«Հայաերոնավիգացիա» -ն նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանին: Նախարարությունից հայտնում են, որ Չիլինգարյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՏԿԵՆ-ի օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչության պետի պաշտոնը:
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին տնօրենին կատարած աշխատանքի համար, ապա շնորհավորել է Վարդան Չիլինգարյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Չիլինգարյանն ունի մասնագիտական բարձր որակներ և կկարողանա արդյունավետ կառավարել այս ոլորտը:
Չիլինգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար:
Չիլինգարյանը հավաստիացրել է, որ բոլոր խնդիրները կլուծվեն բարձր պատասխանատվությամբ: