ԱՊՀ երկրները միասին կադրեր կպատրաստեն քրեակատարողական ծառայության համար

ԱՊՀ երկրները միասին կադրեր կպատրաստեն քրեակատարողական ծառայության համար

 Կառավարության որոշմամբ, ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը կստորագրվի։

Համապատասխան կադրերի պատրաստման կազմակերպման կարգը հստակեցնող համաձայնագրի նպատակը ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխանող ԱՊՀ ՔԿ ծառայությունների համար բարձր մակարդակի կադրերի պատրաստում, ինչպես նաև տվյալ բնագավառում փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծում:

Նախատեսվում է, որ տվյալ բնագավառում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությունը կիրականացվի իրավասու մարմինների միջոցով՝ ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն և ընդունող կողմի կրթական հաստատությունների ծրագրերի՝ օրենսդրությամբ սահմանված չափանիշների և սահմանափակումների պահպանմամբ, իսկ ուսուցման թեկնածուների ընտրությունը կիրականացնի ուղարկող ԱՊՀ երկիրը: