Արցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով

Արցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով

Կառավարության որոշմամբ, Արցախից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։

ՀՀ կառավարության նիստում նշվել է, որ տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող, սակայն փաստացի օգտագործվող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ:

«Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ շահառուներից չի պահանջվի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։