Շիրակի մարզում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Շիրակի մարզում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սահակ Վարդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք Գյումրի) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

- սննդի կառույցը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի անցանկալի բորբոսների առաջացումը,

- սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը հարթ չի եղել, գտնվել է ոչ նորոգ վիճակում,

- պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ և մաքուր վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ և չներծծող, լվացվող նյութերից,

- առաստաղը չի ունեցել հարթ մակերես, կար մասնիկների թափվելու հնարավորություն,

- խոհանոցի բացվող պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով,

- սննդի կառույցը ապահովված չի եղել աշխատակիցների համար նախատեսված ձեռքերի չորացման հիգիենիկ սարքերով,

- սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով:

 Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։