Միջանցքի թեման ևս կար. Պեսկովը ՝ Պուտինի՝ Փաշինյանի և Ալիևի հետ 2 հանդիպումների մասին

Միջանցքի թեման ևս կար. Պեսկովը ՝ Պուտինի՝ Փաշինյանի և Ալիևի հետ 2 հանդիպումների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ առ դեմ կարծիքներ է փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ընդ որում, նախագահը, հավանաբար, կես ժամ նստել է, այդ պատճառով այնտեղ, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել», - ասել է նա:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք քննարկվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման, նա պատասխանել է, որ այն ևս շոշափվել է:
Ավելի վաղ Պուտինը հանդիպել էր Ալիևի, իսկ հետո Փաշինյանի հետ։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կարող է ռեկորդային ցուցանիշի հասնել: Նա նաև նշել է, որ կողմերը պետք է մեծացնեն որոշ բաց թողնված կետեր՝ կապված կրթության ոլորտում համագործակցության հետ:
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա