Հիփոթեքային վարկավորումը ՌԴ-ում գրեթե դադարեցվում է

Հիփոթեքային վարկավորումը ՌԴ-ում գրեթե դադարեցվում է
Ռուսաստանում բանկերը գործնականում դադարեցրել են սովորական հիփոթեքային վարկերի տրամադրումը, որոնք չեն սուբսիդավորվում կառուցապատողների կողմից։ Պատճառը Կենտրոնական բանկի կողմից վարկերի նկատմամբ պահանջների խստացումն է։ 
Մասնավորապես, ինչպես գրում է rg.ru-ն, հոկտեմբերի 1-ից Կենտրոնական բանկը փոփոխել է վարկավորման առավելագույն հնարավոր սահմանաչափին ներկայացվող պահանջները։ Արդյունքում նորակառույցներում հիփոթեքային վարկավորում գնի չափով հնարավոր է որոշակի պայմանների, ասենք տոկոսադրույքների սուբսիդավորման դեպքում:
Բանկերի մի մասը, ինչպիսիք են Սբերը, ՎՏԲ-ն, «Ալֆա բանկը», խստացրել են սուբսիդավորման պահանջները։ Սուբսիդավորման ծրագիր չունեցող բանկերը, օրինակ՝ ՊՍԲ-ն, ժամանակավորապես դադարեցրել են գործարքերը։