Փոխակերպվող տնտեսություն՝ գիտաժողով ԵՊՀ-ում
Հոկտեմբերի 8-10-ը տեղի կունենա «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին:
Գիտաժողովը կազմակերպվում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի և «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն» ամսագրի համագործակցության շրջանակում:
Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար՝ խթանելով համագործակցությունը աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների և փորձագետների միջև։
Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 9։15-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում (Աբովյան 52)։ Բացման խոսքերով հանդես կգան ՀՀ կենտրոնական բանկի տնօրեն Մարտին Գալստյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցիացիայի նախագահ Վեսթլանդը, «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, Նիդերլանդների բաց համալսարանի պրոֆեսոր Պիտեր Նայկամպը և Ազորեի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Պոնսե Դենտինոն։
Գիտաժողովին մասնակցելու են պետական, կրթական ու հետազոտական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառման մանրամասներն այստեղ՝ https://www.ysu.am/conference/846/55548