«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներին դեռևս չի հաջողվել դադարեցնել վնասված ջրատարից ցայտող ջրի հոսքը

Առավոտյան վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող վայրկյանում 100 լիտր թողունակությամբ 600 մմ-ոց ջրատարը՝ Այգեշատ գյուղի տարածքում։
«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներին դեռևս չի հաջողվել դադարեցնել ջրի հոսքն ու անցնել վթարավերականգնողական աշխատանքներին՝ հայտնել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Հարությունյանը։
«Դրանով պայմանավորված հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 24:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ, Շենիկ, Արևադաշտ, Արգին գյուղերի ջրամատակարարումը»,-հաղորդագրություն էր տարածել «Վեոլիա ջուրը»: