Հայաստանը ԵԱՏՄ-ում զբոսաշրջության զարգացման առաջատար երկրներից է
Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում զբոսաշրջության զարգացման առաջատար երկրներից մեկը: Այս մասին Եվրասիական տնտեսական համաժողովում հայտնել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն Երնար Բակենովը։
«Հայաստանը եզակի արդյունք է ցույց տալիս զբոսաշրջության ոլորտում, և նրա հաջողությունները կարող են օրինակ դառնալ ԵԱՏՄ մյուս երկրների համար», - նշել է Բակենովը:
Նա նշել է, որ չնայած միության մյուս երկրների հետ ընդհանուր սահմանի և ծովի բացակայությանը, Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ցույց է տալիս բարձր արդյունավետություն: Սա ընդգծում է զբոսաշրջային երթուղիների հետագա զարգացման կարևորությունը։
Ազատ շուկա չկա. ԵԱՏՄ ներկայացուցիչները Երևանում քննարկել են պետգնումներին առնչվող հարցեր
2025 թվականին նախատեսվում է ԵԱՏՄ տարածքում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի մշակում, որը կներառի այդ ոլորտում համագործակցության խորացման մոտեցումներ։ Արդեն աշխատանքներ են տարվում եվրասիական զբոսաշրջային երթուղիների ստեղծման ուղղությամբ, որոնք կմիավորեն երկրների մշակութային և զբոսաշրջային օբյեկտների, տրանսպորտային երթուղիների և իրադարձությունների մասին տեղեկատվությունը: Այս տվյալները կհրապարակվեն Եվրասիական տնտեսական միության կայքում ՝ ինտերակտիվ քարտեզների տեսքով։
Ապագայում նախատեսվում է նաև ստեղծել առցանց հարթակ, որտեղ տեղեկատվություն կներկայացվի ԵԱՏՄ երկրներում միջոցառումների, զբոսաշրջային օբյեկտների, տրանսպորտային երթուղիների և ծառայությունների մասին: Հատուկ ուշադրություն է դարձվում զբոսաշրջային երթուղիների ստեղծմանը, որոնք զբոսաշրջիկներին թույլ կտան մեկ ուղևորության ընթացքում այցելել միանգամից մի քանի երկիր:
Բակենովը նաև նշել է, որ զբոսաշրջիկների համար մշակվում են ծառայությունների որակի ստանդարտներ, որոնք ուղղված կլինեն նրանց իրավունքների պաշտպանությանը և ճանապարհորդելիս հարմարավետության ապահովմանը: Նա հավելել է, որ այս ոլորտում հայկական փորձը կարևոր ուղենիշ կլինի ԵԱՏՄ-ում զբոսաշրջության հետագա զարգացման համար:
ԵԱՏՄ–ում 2024 թ. 1–ին կիսամյակի տվյալներով ՀՆԱ-ն ավելացել է 4,5 տոկոսով. Միշուստին
Զբոսաշրջային ընկերությունների շատ ներկայացուցիչներ արդեն զգալի ներուժ են տեսնում այս նախաձեռնության մեջ, որն օգուտ կբերի ինչպես առանձին երկրներին, այնպես էլ միության զբոսաշրջության ողջ ճյուղին, ամփոփել է նա: