Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել է, որ այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:
 
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: