Հետազոտություն․ Բնակարանի տարածքի մինչև 30%-ը ջեռուցող տնային տնտեսությունների թիվը կրճատվել է 3 անգամ

Հետազոտություն․ Բնակարանի տարածքի մինչև 30%-ը ջեռուցող տնային տնտեսությունների թիվը կրճատվել է 3 անգամ
Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցավ «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման արդյունքների ազդեցության գնահատում և գենդերային վերլուծություն» սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ներկայացումը։ Միջոցառմանը ներկա էին ՄԱԶԾ-ի և Ծրագրի գործընկեր գերատեսչությունների և այլ պետական կառույցների, ՀԿ-ների, միջազգային շահագրգիռ կազմակերպությունների, համայնքային իշխանությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հետազոտությունից հետևում է, որ
  • Բնակարանի տարածքի մինչև 30%-ը ջեռուցող տնային տնտեսությունների թիվը կրճատվել է 3 անգամ,
  • 5 անգամ կրճատվել է այն տնտեսությունների թիվը, որոնք ձմռանն իրենց բնակարանում ապահովում էին մինչև 17⁰C միջին ջերմաստիճան
  •  Տնտեսությունների անդամների 54%-ը կանայք/աղջիկներ են և 46%-ը տղամարդիկ/տղաներ
2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանավանում իրականացրած hարցումների նպատակն էր գնահատել բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման տնտեսական և սոցիալական ազդեցությունը տնային տնտեսությունների ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա։   
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ