Մարզերում աշխատանքների մասին՝ համառոտ
Տեղեկատվություն մարզերում կատարվող աշխատանքների մասին՝ ըստ տարածքային կառավարման մարմինների հրապարակումների․
- Մեծ թափով ընթանում են պետական բյուջեի միջոցներով Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշենի միջնակարգ նոր դպրոցի կառուցման աշխատանքները։
- Մարզկենտրոնից 75 կմ հեռավորության վրա գտնվող Արագածավան բնակավայրում 2 նոր դպրոց է կառուցվում․ պետության հատկացումը` շուրջ 5 մլրդ դրամ
- Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է։
- Տավուշի մարզի Գանձաքար համայնքում վերակառուցվող է մանկապարտեզ։ Ընթացքում է Գանձաքարի միջնակարգ դպրոցի շինարարությունը։
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվել է Եվրոպական միության և Ավստրիական Զարգացման գործակալության աջակցությամբ վերազինված միջգիտակարգային ագրոտեխնոլոգիական լաբորատորիա։
- Ճապոնիայի դեսպանատան և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի միջև նոր ծրագրի պայմանագիր է ստորագրվել։ Ծրագրի շրջանակներում Վանաձորում հիմնվելու է սպասարկման ոլորտի մասնագետների վերապատրաստման կենտրոն, որի նպատակն է կրթել և պատրաստել մասնագետներ, որոնք այս ոլորտում բարձրորակ մասնագիտական կարողություններ դրսևորելու հնարավորություն կունենան։
- Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան համալրվել է շարժական ռենտգեն սարքով
- Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան համալրվել է նոր թվային շարժական ռենտգեն սարքով, որը մեծ դեր կխաղա բուժառուների առողջության պահպանման գործում։
- Ախուրյանի Կառնուտ բնակավայրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նորակառույց մանկապարտեզը։