Միշուստինն առաջարկել է ԵԱՏՄ-ում սահմանել դրամաշնորհներ համատեղ նորարարական նախագծերի համար

Միշուստինն առաջարկել է ԵԱՏՄ-ում սահմանել դրամաշնորհներ համատեղ նորարարական նախագծերի համար
Եվրասիական միությունում պետք է սահմանել դրամաշնորհներ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում կոոպերացիոն նախագծերի համար: Նման առաջարկով է հանդես եկել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և նկատել, որ անցյալ տարի՝ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության ընթացքում, ընդունվել է արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի աջակցության ծրագիր, և շուտով սպասվում է արտոնյալ ֆինանսավորման հատկացում դրանցից առաջինի համար:
Նա կարևորել է պարենային անվտանգության ամրապնդման համար ԵԱՏՄ երկրների կողմից գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համակարգման անհրաժեշտությանը: Միաժամանակ նշվել է ոչ միայն հիմնական պարենային ապրանքների ոլորտի կարգավորման անհրաժեշտությունը: