ԵԱՏՄ–ում 2024 թ. 1–ին կիսամյակի տվյալներով ՀՆԱ-ն ավելացել է 4,5 տոկոսով
2024 թ. 1–ին կիսամյակի տվյալներով ԵԱՏՄ–ում ՀՆԱ-ն ավելացել է 4,5 տոկոսով։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի խոսքով, դրան նպաստել են ներպետական տնտեսական զարգացումները, ներդրումների բարձր ակտիվությունը, պահանջարկի ավելացումը։
Ըստ որում, առաջին կիսամյակում ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 4.8 տոկոսով, գյուղարտադրանքի ծավալը` 3.5 տոկոսով, կատարված շինաշխատանքների ծավալը` 4 տոկոսով, մանրածախ առևտրաշրջանառության ծավալը՝ գրեթե 8.5 տոկոսով։ Փոխադարձ առևտուրն աճել է 5.7 տոկոսով, իսկ ազգային արժույթի մանսաբաժինը հաշվարկներում կազմում է մոտավորապես 90 տոկոս։