ԵԱՏՄ երկրների տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները. Միշուստին

ԵԱՏՄ երկրների տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները. Միշուստին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի խոսքով` ԵԱՏՄ շրջանակում ձևավորվում է մեկ միասնական տրանսպորտային թվային միջանցք, որոնք հնարավորություն կտան բիզնես գործընկերներին փոխանակվել լոգիստիկ կարևոր տեղեկություններով` մատակարարումների ամբողջ շղթայում։
ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները, և միությունը գնալով էլ ավելի հանրաճանաչ է դառնում միջազգային ասպարեզում։ Այդ մասին Երևանում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետը։
Ըստ նրա` նախանշված նպատակներին հասնելու համար կարևոր է նաև այն, թե ինչպես կարող են ԵԱՏՄ անդամ պետությունները ռեալիզացնեն ընդհանուր պոտենցիալը, որի համար խիստ կարևոր է նաև մեկ միասնական թվային համակարգը։
«Մենք պետք է ստեղծենք տվյալների պահպանման մի մոդել, որին բոլորս կվստահենք։ Բացի այդ, համապատասխան պլատֆորմի ստեղծումը, որը կապահովի ԵԱՏՄ անդամ պետություների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը։ Նաև անդամ երկրների տնտեսվարողներին պետք է կապել իրար հետ»,– նշեց նա։