Մրցակցություն և արդար գներ. Արտեմևն այն մասին, թե ինչու է Հայաստանին ապրանքային բորսա պետք

Մրցակցություն և արդար գներ. Արտեմևն այն մասին, թե ինչու է Հայաստանին ապրանքային բորսա պետք
 Հայաստանը պետք է ստեղծի ապրանքային բորսա, որը կօգնի շուկայում արդար գներ հաստատել և առողջ մրցակցություն զարգացնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի» նախագահ Իգոր Արտեմևը։
Նշելով, որ երկրում միայն ֆոնդային բորսա է գործում, նա բիզնեսին և Հայաստանի կառավարությանը կոչ արեց ստեղծել նաև ապրանքային բորսա, ինչպես նաև գործարկել բորսային առևտրային հարթակ։
ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի հայեցակարգը կընդունվի հոկտեմբերին․ ԵՏՀ
Արտեմևն ընդգծեց, որ նման մեխանիզմի ներդրումն ունի բազմաթիվ առավելություններ՝ այն թույլ կտա արդյունավետորեն վերահսկել գները, զեղչեր տրամադրել սպառողներին և բարձր մրցակցությամբ արդար շուկայական միջավայր ստեղծել։Փորձագետը պարզաբանեց, որ բորսաներում արտադրողներն ու գնորդները կարող են անանուն առևտուր անել, ինչն նպաստում է հնարավորինս ցածր գներ սահմանելուն։ Նրա խոսքով` բորսայական մեխանիզմը նաև հուսալի խոչընդոտ է արհեստականորեն հատկապես մենաշնորհատերերի կողմից ուռճացված գների դեմ։
Խոսելով ԵԱՏՄ+ շրջանակներում միջազգային նախագծերի մասին՝ Արտեմևն անդրադարձավ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ուզբեկստանի բորսաների միջև ստորագրված հնգակողմ համաձայնագրերի մասին։
«Նրանք պայմանավորվել են մեկ հարթակում ցուցանիշների փոխանակում իրականացնել, ինչը թույլ կտա սահմանել պայմանագրերի գների անդրսահմանային հենանիշներ ինչպես բորսաներում, այնպես էլ բորսաներից դուրս», - բացատրեց նա՝ հավելելով, որ մինչև տարեվերջ նախատեսվում է փորձնական գործարքներ իրականացնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։Արտեմևը նաև նշեց, որ ԵԱՏՄ+ ձևաչափն օգնում է ներգրավել այլ երկրներ և խոշոր բորսաներ, ինչպիսիք են իրանականը, պակիստանյանը և, հնարավոր է, թուրքականը։ Նա նաև ուշադրություն հրավիրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` BRICS բորսա ստեղծելու նախաձեռնության վրա, որն աստիճանաբար զարգանում է ԵԱՏՄ–ի և ԵԱՏՄ+–ի շրջանակներում։
Արտեմևի խոսքով, մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում կընդունվի ԵԱՏՄ հիմնական փաստաթուղթը՝ բորսայական առևտրի զարգացման կանոններով և պլաններով։ Նա գոհունակություն հայտնեց ԵԱՏՄ-ում մինչև 2025 թվականը միասնական բորսայական ապրանքային շուկայի ձևավորման տեմպերի կապակցությամբ։
Որոշ երկրներում, օրինակ՝ Ղազախստանում, կառավարությունն արդեն ավարտում է տարբեր ապրանքների առևտրի համար բորսաների ձևակերպումը, ինչը չի խանգարում երկրներին փոխանակել գների մասին տեղեկատվություն և համատեղ գնումներ կատարել: Վերջում փորձագետն ավելացրեց, որ առաջիկայում նախատեսվում է բրոքերներ փոխանակել Բելառուսի հետ և մի շարք այլ համատեղ նախաձեռնություններ իրականացնել։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա