ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1–ին Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի գործընկերների հետ Միշուստինը կքննարկի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման ակտուալ խնդիրները»՝ հատուկ ուշադրություն դարձնելով «ներքին շուկայի գործունեության, զարգացման հարցերին», փոխգործակցություն արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում»։

Կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն նաև ԵԱՏՄ դիտորդ երկրների՝ Կուբայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված հյուրերը։