Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Այս մասին տեղելացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Նախարար Սանոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանիի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Բարձրավոլտ էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Միրզոյանի, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է «Նորավան» ենթակայան:
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է կայանի շինարարության ներկայիս ընթացքին, կատարված աշխատանքներին։
Գնել Սանոսյանն այցելել է նաև «Նորավան» ենթակայանի կառավարման շենք, որտեղ նախարարին ներկայացվել է տեղադրված սարքավորումների միջոցով և Երևանում, և Թեհրանում մոնիթորինգ անելու հնարավորությունը։
Մինչև այս տարվա ձմեռ նախատեսվում է ավարտին հասցնել մալուխների անցկացման աշխատանքերը, կատարել բարեկարգման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ընթացքում արդեն ապահովել տեխնիկական հագեցվածությամբ։
Այցի ընթացքում դիտարկվել են նաև Հայաստանից դեպի Իրան հենասյուների տեղադրման հատվածները, կատարված բետոնացման աշխատանքները, որոնք իրականացվում են ռելիեֆային բարդ պայմաններում։ Վերջին երկու ամսվա ընթացքում տեղադրվելն են մոտ 40 հենասյուն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի ակտիվացնել համագործակցությունը՝ ենթակայանի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար։