Գնել Սանոսյանն ընդունել է «GWCC Interival ZT GmbH» և «ՋինՋ» ՍՊԸ կազմակերպությունների ներկայացուցիչներին

Գնել Սանոսյանն ընդունել է «GWCC Interival ZT GmbH» և «ՋինՋ» ՍՊԸ կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ՀՀ 8 մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման» ծրագրի նախնական ուսումնասիրություն իրականացրած «GWCC Interival ZT GmbH» և «ՋինՋ» ՍՊԸ կազմակերպությունների ներկայացուցիչներին: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից` նախնական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: 

Ողջունելով հյուրերին՝ ԳնելՍանոսյանը խոսել է ՎԶԵԲ-ի հետ ունեցած համագործակցությունից, իրականացված մի շարք ծրագրերից, կարևորել աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։ 

Ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ ծրագրերի իրականացման արդյունավետ կազմակերպման համար կարևոր է ակտիվ համագործակցությունը։ 

Հյուրերը մանրամասն ներկայացրել են Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներ։ 

Նախարարը հետաքրքրվել է ներկայացրած տարբերակների ֆինանսական, ռելիեֆային, տրանսպորտային և մյուս բաղադրիչների մանրամասնություններով և առանձնահատկություններով։