Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի ընկերության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի ընկերության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի գլխավոր կառավարման կոմիտեի անդամ Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ 

Հանդիպման սկզբում փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ և կարևորել Ամունդի ընկերության գործունեությունը Հայաստանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարի, կրթության և առողջապահության ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումների շուրջ: