Գնել Սանոսյանը Լոռիում ծանոթացել է աշխատանքների ընթացքին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում:
Նա եղել է Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում, հետևել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Ծրագրի արժեքը 3 153 360 000 ՀՀ դրամ դրամ է։
Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 11.928կմ: Ներկայում իրականցվող ասֆալատբետոնե ծածկույթի երրորդ շերտի տեղադրման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, առաջիկայում կիրականացվեն կողնակների կառուցման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ:
Աշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարի։
Նախարարը ծանոթացել է նաև Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725 կմ և Արևելյան փողոցի 120 մ երկարությամբ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 736 միլիոն դրամ: Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 1.845 կմ: Աշխատանքներն ավարտվել են:
Նախարար Սանոսյանը հետևել է նաև Տ-5-24՝ /Մ-3/ (Ստեփանավան)–Արմանիս–Ուրասար–
Ծրագրի պայմանագրային արժեքը 1.175 մլրդ դրամ է։ Հիմնանորոգվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 8.6կմ: Ճանապարհը նախկինում երբեք հիմնանորոգված չի եղել և երկար սպասված ծրագիր է համայնքի համար։ Վերջինիս պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքների արդյունավետ ընթացքի հետ կապված հարցեր։
Ծրագրի ավարտը նախատեսված է այս տարի։
Ինչպես հայտնում են նախարարությունից, նախարարը մասնակցել է նաև Լոռի Բերդ համայնքի համայնքային կենտրոնի նորամուտի արարողությանը: Համայնքային կենտրոնը վերակառուցվել է ՀՏԶՀ պատվիրատվությամբ, կառուցվել է նաև երկրորդ հարկ:Պայմանագրային արժեքը 162 մլն դրամ է: