Դարոն Աճեմօղլու. Հայաստան չեկա, որովհետև երբեք չեմ մտածել, թե կարող եմ տնտեսությունը ոտքի կանգնեցնել
Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն կիսվում է իր Հայաստան չգալու պատճառների մասին, վերլուծում հայ-թուրքական հարաբերությունները ու փորձում կանխատեսումներ անել ապագայում աշխարհում տեղի ունենալիքի մասին։
Աշխարհն այսօր ավելի ժողովրդավար է քան երբևէ, սակայն միևնուն ժամանակ, ժողովրդավարությունից ակնկալիքներն են աճել և ստացվում է, որ անբավարարվածությունը ժողովրդավարությունից նույնպես ամենաուժեղն է քան երբև:
Պատճառն այն է , որ ժողովրդավար երկրներն ի վիճակի չեն եղել լուծել հավասարության հարցը, ի վիճակի չեն եղել լուծել կոռուպցիան։ Այս մասին Yerevan Tribune-ին տված հարցազրույցում ասել է հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն։
Այն հարցին, թե երբևէ տեղի կունենան հայ–թուրքական սահմանների բացումը, և որոնք կլինեն այդ սահմանի բացման հետևանքները, Աճեմօղլուն պատասխանել է․ «Ես գաղափար չունեմ, որովհետև կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը բավականին բարդ է, կա պատմական թշնամություն 2 երկրի միջև, բայց ամենակարևոր մասն այստեղ այն է, որ Թուրքիան շատ շահավետ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։
Ու հարցն այստեղ այն է, թե այդ հարաբերություններում Թուրքիան ի՞նչ դեր ունի, կկարողանա սանձել Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ հարաբերություններ ՀՀ-ի հետ կարգավորելով ինչքանո՞վ է կախված Ադրբեջանից։
Ես այդ հարցի պատասխանն չունեմ, որովհետև չգիտեմ թե Էրդողանն ինչքան ազատ է իր որոշումներում։ Հայաստանի համար դա շատ կարևոր է, Թուրքիայի համար՝ ոչ։ Դրանից Թուրքիան շատ չի շահի։ Հայաստանին է պետք Թուրքիայի հետ սահմանը, Թուրքիային այն պետք չէ։ Այս ռիսկին պետք է գնալ, քանի որ ՀՀ-ն այլ կերպ չի կարողանա դիմակայել»,-ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ Դարոն Աճեմօղլուն կարող է գալ Հայաստան, ոտքի կանգնեցել տնտսությունը, ինչու Աճեմօղլուն չի եկել, նա պատասխանել է․ «Ես շատ ուրախ եմ վարչապետի հետ զրույցի համար, բայց երբեք չեմ մտածել, որ կարող եմ դա անել, ես դրսից մարդ եմ, չեմ հասկանում հայկական էկոնոմիկան մանրամասն։ Չպետք է գերագնահատել դրսից էքսպերտի, ներսում շատ խելացի էքսպերտներ կան, ովքեր ավելի լավ գիտեն Հայաստանը »,-ասել է նա։
«Հայաստանի ամենաուժեղ կողմն անկախացումից ի վեր մարդկային կապիտալն է եղել, կրթված աշխատաշուկան, ու այն ինչ պատահեց, երկիրը չկարողացավ պահել, և երկրի ամենակրթված զանգվածը լքեց երկիրը տնտեսական և քաղաքական անկայունության պատճառով։ Իրենց վերադարձնելը շատ օգտակար կլինի»,- ավելացրեց տնտեսագետը։
Խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին նա ասաց․ «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ են ու վտանգավոր։ Պատկերացրեք այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում տեղի ունենա նաև ՀՀ-ում, դա աղետ կլինի։ Ռուսական արջին կառավարել է պետք․ սա է ամենամեծ մարտահրավերը»,- ասել է Աճեմօղլուն։