Visa-ն ԱՄն իրավապահների ուշադրության կենտրոնում

Visa-ն ԱՄն իրավապահների ուշադրության կենտրոնում

Դեբետային քարտերի ոլորտում ենթադրյալ հակամրցակցային գործելակերպի համար ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Visa վճարահաշվարկային  համակարգին։

Այս որոշմանը նախորդել է տարիներ տևած հետաքննությունը։ 2021 թվականին ի վեր հետաքննությունը կենտրոնացել էր ԱՄՆ-ում Visa-ի դեբետային քարտերի բիզնեսի, ինչպես նաև այլ ցանցերում եւ վճարային ձեւերում մրցակցության վրա:

Նշենք, որ համաձայն ՏԱՍՍ-ի, Ճապոնիայի իշխանությունները ևս Visa-ին կասկածում են հակամենաշնորհային օրենքները խախտելու եւ վարկային քարտեր տրամադրելիս ընկերությունների վրա ճնշում գործադրելու մեջ։