Արմավիրի մարզի համայնքներում մանկապարտեզներ են հիմնանորոգվում
Կառավարության 2023, 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով Արմավիրի մարզում հիմնանորոգվել և կահավորվել են մի շարք մանկապարտեզներ: Տարածքային կառավարման մարմնի հրապարակումների համաձայն,
- Սարդարապատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում, գույքի և սարքավորումների ձեռքբերում․
2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման, գազաֆիկացման և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 236.6 մլն. դրամ: Ֆինանսավովել է 70% Կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզը ձեռք է բերել գույք և անհրաժեշտ սարքավորումներ: Ենթածրագրի արժեքը շուրջ 18 մլն դրամ է՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։
- Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, գույքի և սարքավորումների ձեռքբերում.
2022 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում իրականացվել են Արմավիր համայնքի Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 279.9 մլն. դրամ, որից 70%-ը Կառավարության, իսկ 30%-ը համայնքի մասնաբաժինն է:
Ձեռք է բերվել գույք և սարքավորումներ: Ենթածրագրի արժեքը 18,9 մլն դրամ է: Ֆինանսավորվել է 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ:
Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 257 մլն դրամ է, որից 70% ֆինանսավորելու է Կառավարությունը, իսկ 30%-ը համայնքի մասնաբաժինն է:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարված է աշխատանքների 92%-ը:
- Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 387,8 մլն դրամ; Ֆինանսավորվելու է 70% Կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: