Հիմնանորոգված մանկապարտեզ և բարեկարգվող բակեր՝ Աջափնյակում. Երևանի քաղաքապետարան

Հիմնանորոգված մանկապարտեզներ, բարեկարգվող բակեր ու փողոցներ. Աջափնյակ վարչական շրջանում վերջին ամիսներին բնակիչների համար առավել հարմարավետ պայմաններ են ստեղծվել: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Համայնքում ծավալուն ծրագրեր են իրականացվում. ավելացվել են հանգստի գոտիներ, սալիկապատվել են փողոցները, տեղադրվել են նոր նստարաններ ու աստիճանավանդակներ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջան է այցելել, ծանոթացել արդեն ավարտված և ընթացիկ աշխատանքներին: