Վրացական գինու արտահանումը շարունակում է ռեկորդներ սահմանել
Վրացական գինու արտահանումը շարունակում է ռեկորդներ սահմանել։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։
Հունվար-օգոստոսին հանրապետությունում վաճառվել է 67,6 մլն տոննա արտադրանք՝ 197 մլն դոլարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծավալն աճել է 15,2%-ով, իսկ ինքնարժեքը՝ 16,1%-ով։
Արտահանման հիմնական բաժինը (69,1%) բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ռուսաստանի Դաշնություն արտահանվող արտադրանքի և՛ ինքնարժեքը, և՛ ծավալն աճել են ավելի քան 20%-ով։
Աղբյուրը` banksnews.am