Ռուսաստանյան դպրոցները կսահմանափակել միգրանտների երեխաների ընդունելությունը
Ռուսաստանյան դպրոցներն և մինչդպրոցական կրթական կազմակերպությունները կսահմանափակեն օտարերկրյա քաղաքացիների՝ ռուսերենին վատ տիրապետող երեխաների ընդունելությունը։ «Известия» -ն ուսումնասիրել է լուսավորության նախարարության նոր մեթոդական հանձնարարականները և հետաքրքիր տվյալներ հրապարակել:
«Անհրաժեշտ է ձգտել, որպեսզի դասարանում (խմբում) չլինի երեքից ավելի երեխա, որոնք վատ են տիրապետում ռուսերենին»,- նշված է փաստաթղթում։ 17 շրջաններում անցկացված հետազոտությունը ցույց է տվել. մանկավարժներն ավելի վատ են կատարում իրենց պարտականությունները, եթե դասարանում կամ խմբում ռուսերեն վատ խոսող երեք երեխայից ավելի կա։
Առաջարկվել է, որ ռուսերենին վատ տիրապետող երեխաները հավասար բաշխվեն մեկ զուգահեռի շրջանակում, իսկ թիրախային կողմնորոշիչը՝ դասարանում երեք մարդ, չպետք է պատրվակ հանդիսանա, որպեսզի նրանց մերժեն ուսուցանել։
Միաժամանակ Լուսավորության նախարարությունը համաձայնել է Պետդումայի պատգամավորների առաջարկին՝ այն է, սահմանափակել օտարերկրացիների երեխաների թիվը ռուսական դպրոցներում դասարանի թվաքանակի 10 տոկոսի չափով։