Նորություններ Արմավիրի ու Սյունիքի մարզերից

Նորություններ Արմավիրի ու Սյունիքի մարզերից

  Ձեզ ենք ներկայացնում համառոտ տեղեկատվություն Արմավիրի ու Սյունիքի մարզերում աշխատանքների մասին: Պաշտոնական հրապարակումների հիման վրա.

Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրում «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոն է բացվել: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ծրագրի շնորհիվ Նորակերտ գյուղի և հարակից բնակավայրերի դպրոցականները կստանան անվճար տեխնոլոգիական կրթություն, կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում։

«ԱՐՄԱԹ» կրթական կենտրոնում «Արմաթն օդում» ծրագրի շնորհիվ աշակերտները կտիրապետեն նաև անօդաչու թռչող սարքերի ծրագրավորմանը և սարքերի գործնական կիրառմանը, կունենան բացառիկ հնարավորություն` ծանոթանալու ոլորտի նորարարական ծրագրերին։

Սյունիքի մարզում սուբվենցիոն այս ծրագրով բարեկարգվել են Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 2, 4, 6, 28, 30, 32, 34 և Մինաս Պապյան փողոցի 5, 6, 7, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24, 26 շենքերի բակերը․ տարածքներն ասֆալտապատվել են, կառուցվել բակային մայթեր ու թեքահարթակներ։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 205 մլն 708 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 113 մլն 140 հազար դրամ։