Փաշինյանն ընդունել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու Պուտինի հրավերը

Փաշինյանն ընդունել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու Պուտինի հրավերը

Հայաստանը կմասնակցի հոկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ 

«Ես Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերին Կազանում և ընդունել եմ հրավերը», - Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա ընդգծեց, որ սա առաջին անգամն է լինելու, որ Հայաստանը մասնակցություն կունենա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդուհանդերձ նա ընդգծեց, որ Հայաստանն այս պահին ԲՐԻԿՍ-ի հետ ինտեգրվելու օրակարգ չունի։

Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողով տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը։