Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը
 «ՀՀ կառավարության և «Google» ընկերության միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել եմ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը», – Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Իմ խոսքում անդրադարձել եմ ԲՏԱ նախարարության ռազմավարական առաջնահերթություններին, քննարկել ենք թվայնացման, արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները, անդրադարձ է եղել Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին», – նշել է Մխիթար Հայրապետյանը: