Հայաստան–Վրաստան սահմանազատման հարցում ունենք ընդհանուր ըմբռնում. Նիկոլ Փաշինյան
Ակնկալվում է, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովվի Հայաստան–Վրաստան սահմանազատման գործընթացում։ Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս հարցն արդեն քննարկել ենք ու ունենք ընդհանուր ըմբռնում, որը շատ կարևոր է», – ասաց նա։
Խոսելով հայ–վրացական հարաբերությունների մասին` Փաշինյանն ընդգծեց, որ երկու երկրների բարեկամության լավագույն արտահայտումն այն էր, որ այս տարվա հունվարի երկկողմ համագործակցությունը հասցվեց ռազմավարական մակարդակի։
«Մենք աներկբայորեն հարգում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունները պետք է լինեն այնպես, ինչպես Հայաստանինն ու Վրաստանին են` փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա», – հայտարարեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր է մեկնել Վրաստան։ Այցը պաշտոնական է։
Աղբյուրը` arm.sputniknews.am