Տիեզերական զբոսաշրջիկներով Crew Dragon տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարել․ SpaceX

Crew Dragon տիեզերանավը, որը սեպտեմբերի 10-ին Polaris Dawn առաքելությամբ զբոսաշրջիկների հետ թռիչք է իրականացրել տիեզերք, վայրէջք է կատարել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մերձակայքում։ Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունն այդ կապակցությամբ գրել է․ «Վայրէջքը հաստատվել է․.. Բարի գալուստ Երկիր»։
Առաքելության կազմում ընդգրկված են գործարար Ջարեդ Այզեքմանը, նախկին ռազմական օդաչու Սքոթ Պորտիսը, SpaceX-ի տիեզերագնացների վերապատրաստման ծրագրի ղեկավար Սառա Գիլիսը և NASA-ի թռիչքների նախկին բժշկակենսաբանանական ղեկավար, SpaceX-ի տիեզերական գործողությունների գլխավոր ինժեներ Աննա Մանոնը: