Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հուլիսին

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հուլիսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024 թ. հունվար-հուլիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 11․69 մլրդ դոլար։ 2023 թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 79․1%-ով կամ 5․16 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 335.83%-ով կամ 5․81 մլրդ դոլարով և կազմել 7․55 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 64.57%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 567․5 մլն դոլար, +7.19% կամ +38․1 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.86%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 424․1 մլն դոլար, -25.67% կամ –146․4 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 3.63%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 328․9 մլն դոլար, -3.79% կամ -12․9 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 2.81%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 266․8 մլն դոլար, -24.50% կամ -86․6 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.28%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 239․8 մլն դոլար, -30.36% կամ -104․6 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2.05%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 227․4 մլն դոլար, -59.02% կամ -327․5 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 1.95%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 194․2 մլն դոլար, +0.42% կամ +816․3 հազար դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.66%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 109․6 մլն դոլար, +5.34% կամ +5․56 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 0.94%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 83․1 մլն դոլար, -7.53% կամ -6․8 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0.71%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 14.53%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 309.12%-ով և կազմել 7․68 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 321.35%-ով և կազմել 7․62 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 16.42%-ով և կազմել 1․11 մլրդ դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-հուլիսին Հայաստան է ներմուծվել 7․43 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +4.5 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 865․2 մլն դոլար՝ -5․8%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 325․7 մլն դոլար՝ -3․2%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 237․1 մլն դոլար՝ -30․7%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 232․5 մլն դոլար է՝ -44․9%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 205․1 մլն դոլար՝ -0․2%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 78․4 մլն դոլար՝ -8․8%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 78 մլն դոլար՝ +27․4%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 64․6 մլն դոլար՝ -74․3%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 61․2 մլն դոլար՝ -35․2%։

Աղբյուրը`   b24.am