Պուտին. Արդեն 34 երկիր է հայտարարել ԲՐԻԿՍ–ին միանալու ցանկության մասին

Արդեն 34 երկիր հայտարարել է, որ ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ի աշխատանքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգում կազմակերպության երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ կազմակերպության անդամները չէին կարող անուշադրության մատնել բազմաթիվ պետությունների կողմից ԲՐԻԿՍ–ի նկատմամբ աճող հետաքրքրությունը ։
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը` որպես ԲՐԻԿՍ-ի գործող նախագահ, ընթացիկ տարում մեծ պատասխանատվությամբ է մոտեցել միավորման շրջանակում համատեղ գործունեության կազմակերպմանը:
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա