Նախագիծ ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների զարգացումը խթանելու նպատակով

Կառավարությունը հաստատել է «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի 1355-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Նախագծով նախատեսվում է առանց շահույթի առավելագույն սահմանաչափ կիրառելու ապահովել կարգավորման մեխանիզմներ ՀՀ-ում ռազմարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման համար:
Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է , որ ոլորտին բնորոշ բարձր ռիսկայնությունը՝ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումը զգալիորեն նվազեցնում է կազմակերպությունների ներդրումային գրավչությունը, ինչն էլ իր հերթին դանդաղեցնում է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտի զարգացումը։
«Բացի այդ, հաշվի առնելով նաև ոլորտին բնորոշ լոգիստիկ, տեխնիկական և աշխարհաքաղաքական ռիսկերը՝ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումն անհամաչափ ռիսկեր է ստեղծում կազմակերպությունների համար, ինչն էլ իր հերթին ավելացնում է պետական պատվերների ձախողման հավանականությունը։
Շահույթի առավելագույն սահմանաչափ չկիրառելը կխթանի կազմակերպությունների արտադրական գործընթացների բարելավմանը, ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը՝ բարձրացնելով ընկերությունների մրցունակությունը ներքին և միջազգային շուկաներում»,-ասված է դրանում: